Էկվադորում վաճառում են 600 դոլար արժողությամբ հազվագյուտ գորտեր
19:30 , 20 հուլիս, 2017 Life.panorama.am-ը գրում է. Էկվադորում մի շարք էկոլոգիական ընկերությունները վաճառում են 600 դոլար արժողությամբ հազվագյուտ գորտեր։ Նման կերպ ընկերությունները փորձում են փրկել գորտերին որսագողերից և վերացումից։
Էկվադորի տարածքում առկա է 600 տեսակ գորտեր, որից 186 տեսակը գտնվում է ոչնչացման եզրին։ Երկրի իշխանությունները արգելել են գորտերի որսն և դրանց վաճառքը։