16:50 , 20 հուլիս, 2017Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արեւային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել եւս 7 ընկերության։ Դրանք են՝ «Սոլար Փրոդակշնը», «Ռեպ Քուռը», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Սոլ էներջին», «Ջիէյչ Էներջին», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն։ Կայանները նախատեսվում են կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի վարչական տարածքներում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2038թ.։ Բոլոր յոթ կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ արեւային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով, նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է 1 մլն դոլարի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։