Կրթության բացասական դինամիկան բոլոր ռեկորդները խփել է` վատ իմաստով թոզում թողնելով ժողովրդագրական բոլոր խնդիրները


14:55 , 20 հուլիս, 2017

Մի քանի տարի առաջ որքան քննարկումների էի մասնակցում, որպես կանոն, գալիս էինք եզրակացության, որ անհրաժեշտ է երկրի ժողովրդագրական խնդիրները լուծել: Այսօրվա նման քննարկումներում արդեն այլ խնդիր է առավել արժևորվում` կրթությունը: Ու դա նրա համար չէ, որ ժողովրդագրական խնդիրները լուծվել են: Ոչ, բոլորս լավ գիտենք, որ ավելի են սրվել: Պարզապես կրթության բացասական դինամիկան բոլոր ռեկորդները խփել է` վատ իմաստով` թոզում թողնելով ժողովրդագրական բոլոր խնդիրները: