14:00 , 20 հուլիս, 2017Նա նշել է, որ դատարանի դատավճիռը գնահատում է որպես «ավելի քան լավը»: Չերնինը նաև հայտարարել է, որ պաշտպանությունը կձեռնարկի բոլոր հետագա գործողությունները միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»: