Զորամասերում նորակոչիկների հետ կապված աշխատանքն ամեն տարի նոր մակարդակի է հասցվում


11:43 , 20 հուլիս, 2017

Զորամասերում նորակոչիկների հետ կապված աշխատանքն ամեն տարի նոր մակարդակի է հասցվում:

Ուսումնական գումարտակներում սպայական կազմի հատուկ ընտրություն է կատարվում, նույնը՝ կրտսեր հրամանատարական կազմին է վերաբերում: Մեծ ուշադրություն է դարձվում զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովմանը:

Գլխավոր նպատակը՝ ստեղծել պայմաններ, որպեսզի նորակոչիկները հնարավորինս արագ ինտեգրվեն ընդհանուր ընտանիքին՝ զինված ուժերին, ստանան համապատասխան գիտելիքներ և պատրաստություն: