Իսպանիայում հայտնաբերել են Բեկոնի գողացված 3 կտավներ
00:20 , 20 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձեռնարկված միջոցառումներից հետո հաջողվել է հայտնաբերել նկարիչ Ֆրենսիս Բեկոնի հինգ նկարներից երեքը, որոնք 2015 թվականին գողացվել էին Մադրիդում նրա բնակարանից, հայտնում է AP-ն։
Բեկոնի 5 կտավների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 25 մլն եվրո։ Գողության փաստով ոստիկանությունը կալանավորել է տասը կասկածյալների, որոնք կապակցված են կողոպուտի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: