11:03 , 4 ապրիլ, 2013

Հայկ Մարությանն իր ապագա կնոջ` Իվայի հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս աշխատում էր Սպիտակում` «Կարմիր խաչի» առաքելության կազմում: Նրանք այսօր երկու երեխա ունեն՝ 8-ամյա Ալիսան և 4 տարեկան Արթուրը: Նշենք, որ Իվան չեխուհի է:


Հայտնի հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը Ժաննա Լևինան է: Նա ազգությամբ հրեա է: Ապրել է Սոչիում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստավրոպոլի պետական իրավաբանական համալսարան: Ժաննան և Գարիկը ծանոթացել են 1997 թվականին` Սոչիում անցկացվող փառատոնի շրջանակներում: Նրանք առաջին հայացքից համակրել են միմյանց, սակայն շփումը երկար չի տևել: Փառատոնի ավարտից հետո Ժաննան վերադարձել է Ստավրոպոլ` չթողնելով Գարիկին նույնիսկ իր հեռախոսահամարը: Մեկ տարի անց զույգը կրկին հանդիպել է, և մի քանի օր անց արդեն նրանք որոշել են ամուսնանալ:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին Արիաննե Կաոիլին է: Նա ծնվել է 1986 թվականին, Մանիլայում: Արիաննեի հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրն ունի հոլանդացու և իռլանդացու արմատներ: Արիաննեն ունի միջազգային վարպետի կոչում և ներկայացնում է Ավստրալիայի շախմատի ֆեդերացիան: Զույգն առաջին անգամ հանդիպել է 1996 թվականին` աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, իսկ ընկերությունը սկսվել է 2006 թվականից: Արիաննեն շատ է սիրում հայկական խոհանոցը` հատկապես Լևոնի մայրիկի պատրաստած ուտեստները: Իսկ վերջերս նա ինքն էր փորձել ամառային տոլմա պատրաստել սիրելիի համար: Թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ, դեռ հայտնի չէ:


Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը Յուլիա Ֆինկն է, ով հանրությանը հայտնի դարձավ հեռուստասերիալներից, իրականում պրոֆեսիոնալ դերասանուհի է: Նա ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սովորելուն զուգահեռ Յուլիան որպես դերասանուհի էր աշխատում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Աղբյուրը` slaq.am