Ավտոկայանատեղի վճարման ծառայության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կգանձի խորհրդանշական գումար՝ 2 դրամ


19:10 , 19 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հաշվի առնելով SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղի համար իրականացվող` վճարման ծառայության հանրային կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է տեխնիկական աջակցության ծառայություն մատուցել` վերանայված ձևաչափով: 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և իրավասու մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսուհետ SMS ծառայության համար կգանձի 2 (երկու) ՀՀ դրամ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ծառայության դիմաց սահմանված խորհրդանշական այդ գումարն ընկերության համար չի կարող դիտարկվել որպես հավելյալ եկամտի աղբյուր. դա գործառնական անհրաժեշտություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։