17:54 , 19 հուլիս, 2017
Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից 2-ը՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, երեխաների հետ ժամանել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, որ 3-ամյա արքայազն Ջորջն ու 2-ամյա արքայադուստր Շառլոթը հոգնած են եղել թռիչքից և քնկոտ տեսք են ունեցել։
Հայտնի է, որ Բեռլինի օդանավակայանում թագավորական ընտանիքի անդամներին դիմավորել են Գերմանիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։