37 դատավոր և 125 դատախազ՝ հեռաուսուցման դասընթացում


15:00 , 19 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «UNICEF» հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման ծրագիրը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչության հաղորդմամբ, այն մշակվել և ներդրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ և օժանդակությամբ: Դասընթացի շնորհանդեսին ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, դատավորներ, դատախազներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք:

Նախարար Դավիթ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել նման գործիքի ներդրումն անչափահասների արդարադատության ոլորտում և ընդգծել, որ ուսուցման այս նորարարությունն առաջիկայում կտա իր արդյունքը: «Քայլ առ քայլ զարգացնում ենք այն մոտեցումը, որը որդեգրել ենք երեխաների իրավունքների համար արդարադատությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, ինչպես նաև այդ ընթացքում երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ