16:00 , 19 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Լոնդոնի «Չելսին» մեկնել է Սինգապուր, որտեղ կշարունակի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին:
Ասիական շրջագայության համար գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 25 ֆուտբոլիստի է վերցրել, որոնց թվում չեն եղել Նեմանյա Մատիչը, Կուրտ Զուման և Դիեգո Կոստան:
Միևնույն ժամանակ, Սինգապուր է մեկնել թիմի նորեկ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Վիլի Կաբալյերոն: Պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, որը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Ռոմայից», «Չելսիին» կմիանա Սինգապուրում:
«Չելսին» Սինգապուրում առաջիկա խաղը կանցկացնի հուլիսի 25-ին «Բավարիայի» հետ` միջազգային Գավաթի շրջանակում: