10:14 , 4 ապրիլ, 2013Երեկ Պետրոսի հյուրը «Հայոց Աշխարհ» օրաթերթի լրագրող Կիմա Եղիազարյանն էր: Նրան հեռացրել են գործից, քանի որ վերջերս ՖԲ-ում հակաիշխանական գրառումներ էր կատարում: Երեկ Կիման ասում էր, որ այդ օրաթերթը իշխանամետ է և չէր հասկանում, թե ինչու են իրեն հեռացրել` որակելով անարդար և բողոքելով, որ առանց գործ մնաց և ստիպված է հեռանալ երկրից, իսկ Պետրոսը զարմանք էր ապրել, թե այդ ինչպես են բռնացել նրա ազատ մտքի թռիչքին և ազատ խոսքին: Նախ եկեք առանց «շոու» սարքելու հասկանանք՝ ինչ է կատարվում և սրտաճմլիկ բառեր չասենք, որ հեռանում եմ երկրից, բա ինչ անեմ: Նման փորձ ունեցող լրագրողը աշխատանքի խնդիր չի ունենա, ինչպես ասում են մեր մեծերը` «տաշած քարը գետնին չի մնա»: Բայց ես չեմ հասկանում, որ մարդիկ զարմանում են, թե ինչու է խմբագիրը հեռացրել Կիմա Եղիազարյանին, պատկերացնենք, որ մենք աշխատում ենք «Coca-Cola»