14:00 , 19 հուլիս, 2017
Երևանի ժամանցային վայրերից մեկում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը 35–ամյակի առթիվ բացօթյա խնջույք էր կազմակերպել։ Հաղորդավարուհու ընկերներն ու հարազատները իսկական տոն են դարձրել Նազենիի ծննդյան օրը։
Նա բազում շնորհավորական մաղթանքներ և նվերներ է ստացել։ «Երբ ինձ մաղթում են անձնական երջանկություն, ես ուզում եմ ասել մի բան՝ ես հենց հիմա աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ձեզնով»,– ասել է Նազենիին ներկաներին։
Դերասանուհու տարեդարձին ներկա էին` Արամեն, Աննա Թովմասյանը, Արսեն Գրիգորյանն ու իր կինը, Վաչե Թովմասյանը, Լուսինե Թովմասյանը, Մերի Մարտիրոսյանը, Մայա Պողոսյանը, Սոֆի Մխեյանը և այլն։
Երեկոյան խնջույքին Սոֆին իր երգացանկից մի քանի կատարում է նվիրել Նազենիին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ