Մեկ բացասական կետ «Կարֆուրի» պատմության մեջ


10:01 , 4 ապրիլ, 2013

«Կարֆուրի» պատմության մեջ կա մի վատ բան. այն կարծես թե վերջնականապես որոշվել է կառուցել ոչ թե քաղաքից դուրս, այլ քաղաքի սահմաններում։ Այսինքն՝ առանց այդ էլ փոքր խանութների հերն անիծող «Սիթիին» կավելանա մի 3 հատ էլ «Կարֆուր»։ Բայց պատասխանատուն էստեղ ոչ «Կարֆուրն» է, ոչ էլ, որքան տարօրինակ հնչի, Սամվել Ալեքսանյանը, «Սթարն» ու «ՍԱՍ»–ն են մեղավոր փոքր ու միջին խանութների ծանր վիճակի համար՝ բիզնեսն ընդլայնվում է այնքան, ինչքան նրան թույլ են տալիս։ Մեղավոր են նրանք, ովքեր այն ժամանակ, երբ սուպերմարկետների բումը նոր էր սկսվում, չեն ընդունել դրանց տարածումը սահմանափակող օրենքներ։

Կից նյութն` այստեղ