10 համաշխարհային աստղեր, որոնք կոչ են անում դիտել «Խոստումը» ֆիլմը


21:00 , 19 հուլիս, 2017

2016 թվականին նկարահանված «Խոստումը» ֆիլմը հայերի ցեղասպանության մասին է: Պատմական նշանակություն ունեցող կինոնկարը կարողացավ ջախջախել թուրքերի՝ ֆիլմի հաջողությանը խանգարելու փորձերը:

Թուրքական կառավարությունը մինչ օրս ժխտում է 1.5 մլն անմեղ հայերի կոտորածի փաստը, այդ պատճառով էլ այս թեմային նվիրված ֆիլմերը դիմադրության են հանդիպում: Հանրահայտ Քրիստիան Բեյլը, ով ֆիլմում գլխավոր դերերից մեկն է ստանձնել, չի բացառում Թուրքիայի կողմից «հակահարձակման» փորձը: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում: Սկսվեց #keepthepromise («պահել խոստումը») հեշթեգի տարածումը, որի շրջանակներում համաշխարհային աստղերը աշխարհին կոչ էին անում ճանաչել մարդկության պատմության ամենասարսափելի ոճիրներից մեկը:

1. Ջորջ և Ամալ Քլունիներ

Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, որը մարդկանց իրավունքների պաշտպան, իրավաբան է, Լոնդոնում ներկա են եղել ֆիլմի պրեմիերային: Զույգը վաղուց հայտնի է իր ակտիվ գործունեությամբ՝ ուղղված Հայոց ցեղասպանության ընդունմանը:

2. Շերիլին Սարկիսյան (Շեր)

Երգչուհի Շերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ֆիլմը կոտրել է իր սիրտը այն մարդկանց պատմության պատճառով, որոնք զոհ են գնացել և կորցրել ամեն ինչ: Փոփ-դիվան, ով հայկական ծագում ունի, իր ազգը համեմատել է գեղեցիկ ծաղիկների հետ, որոնք ավելի լավ են նայվում մեկ ընդհանուր փնջի մեջ:

3. Լեոնարդո դի Կապրիո

Լեոնարդո դի Կապրիոն իր ֆեյսբուքյան էջում գովել է դերասանական ողջ կազմի հրաշալի խաղը՝ հայտնելով, որ կինոֆիլմի հեղինակներն աներևակայելի արդյունքների ու հաջողության են հասել:

4. Դին Քեյն

Հայտնի պրոդյուսերը և դերասանը Հայաստանի մայրաքաղաքում եղել է այս տարվա մարտին և հանդիպել է սիրիացի փախստականների հետ: Քեյնը հավանել է ֆիլմը և պատմել, որ երկար դարերի ընթացքում հայ ազգը հալածվել է՝ լինելով քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը: Նա երդվել է պահել խոստումը և հասնել այն բանին, որ աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների վկայությունների մասին նշված լինի պատմության բոլոր դասագրքերում:

5. Բարբարա Սթրեյզանդ

Բարբարա Սթրեյզանդն ինստագրամյան էջում հրապարակել է, որ մենք բոլորս գաղթականների սերունդ ենք համարվում և կոչ է արել բոլորին միշտ հիշել պատահածի մասին:

6. Էլթոն Ջոն

Հայաստանում կատարվածը երգիչն անվանել է սարսափելի և սխալ: Նա խոստում է տվել միշտ հիշել դրա մասին և մարդկանց իրավունքները պաշտպանել, որտեղ էլ որ գտնվի:

7. Դոն Չիդլ

Հայտնի դերասանը թվիթերյան իր էջով հայտնել է, որ տեղյակ է Դարֆուրի ցեղասպանության հետևանքներից, որի պատճառով էլ ինքն իրեն խոստացել է պայքարել այս սարսափելի երևույթի դեմ:

8. Սիլվեստր Ստալոնե

Ֆեյսբուքում դերասանը պատմել է, որ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է այս թեման: Նա պատմական այս դրաման չափազանց կարևոր է համարում: Ստալոնեի կարծիքով՝ ֆիլմն արժանի է Օսկարի:

9. Անդրե Աղասի

Հանրահայտ թենիսիստը թվիթերյան էջում հրապարակում է արել, որտեղ նշել է, որ ուրախ է, որ կատարվել է հայազգի Քըրք Քըրքորյանի երազանքը: Նա բոլորին կոչ է արել պահել Քըրքորյանի խոստումը:

10. Թոնի Գոուլդին

Թվիթերյան իր էջում դերասանը գրառում է կատարել «Խոստումը» ֆիլմի պրեմիերայի մասին և ակցիայի մասնակից է դարձել: