Երեւանում դանակահարել են հայտնի հոգեբանին, վիրավորել գլխի եւ ձեռքերի շրջանում


12:20 , 19 հուլիս, 2017

Armtimes.com-ը գրում է.

Երեւանում դանակահարվել է հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին` իր ղեկավարած «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում:

Այստեղից հրաժարվեցին կատարվածի վերաբերյալ որեւէ տեղեկություն հաղորդել: 

Մեզ հաջողվեց պարզել, որ դանակահարողը բուժման նպատակով Պողոսյանին այցելող, հոգեբանական կամ հոգեկան խնդիրներ ունեցող մի տղամարդ է:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Համալսարանական թիվ մեկ կլինիկայից փոխանցեցին հետեւյալը.

Հուլիսի 17-ին նշված անձը շտապ օգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետեւանքով ստացած գլխի եւ վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով: