11:40 , 19 հուլիս, 2017Panorama.am-ը գրում է.
Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը միասնական են զավթիչների դեմ պայքարում, որոնք գրավել էին երկիրը: russian.rt.com-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆեզը, ով գնացել էր Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու մաթեմատիկայի օլիմպիադային:
«Ես Սիրիայի քաղաքացի եմ, այնպիսին, ինչպիսին մյուսները: Ես ապրում և տեսնում եմ այն բոլոր սարսափները, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Դա քաղաքացիական պատերազմ չէ, այլ զավթողական: Դա ժողովրդի դեմ պատերազմ է: Ժողովուրդն ու կառավարությունը միասնական են զավթիչների դեմ պայքարում»,- O Globo թերթին տված հարցազրույցում պատմել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ