09:06 , 19 հուլիս, 2017
Պատրաստման եղանակ
- Լավ լվանալ խոզի կողիկները, ապա կտրել 3-4 ողի չափով կտորների:

- Սոուսի համար մանր կտրատել սոխը, սխտորը և կոճապղպեղը, ապա լցնել փոքրիկ կաթսայի մեջ, վրան ավելացնել մեղրը, սոյայի սոուսը և տոմատի մածուկը:

- Տեղափոխել կաթսան կրակի վրա և եփել մինչև եռալը և սոխի փափկելը:

- Ստացված սոուսը լցնել բլենդերի մեջ և խառնել: Համեմել աղ և պղպեղով (ցանկալի է քիչ): Խոզի կողիկները պատել սոուսով և թողնել մարինացվեն 1-2 ժամ:

- Եփել կողիկները ջեռոցում 1-1,5 ժամ 160 աստիճանում՝ ժամանակ առ ժամանակ պատելով դրանք սոուսով:

- Եթե միսը շատ կարմրի, ապա կարող եք վրան ծածկել ֆոլգայով:
Պատրաստի կողիկները կարելի է մատուցել բանջարեղենների և սոուսի հետ:
Խորհուրդ: Խոզի կողիկները ջեռոցում կարելի է տապակել ցանցի վրա, սակայն այդ դեպքում ցանցի ներքևում պետք է դնել ջեռոցի տապակ, որպեսզի առաջացող յուղն այնտեղ թափվի:
Իսկ եթե տապակում եք կողիկները տապակի վրա, ապա նախապես դրա վրա փռեք փայլաթիթեղ (ֆոլգա), որպեսզի միսը չկպչի տապակին: