Լևոն Մնացականյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են սահմանային լարվածությունն ու այն թուլացնելու միջոցները


21:30 , 18 հուլիս, 2017

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը քննարկել է արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը: Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին` Ստեփանակերտում, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից: 

Քննարկվել է նաև սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները: