18:08 , 18 հուլիս, 2017ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, խորհրդատվական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գյուղատնտեսներ եւ ֆերմերներ ՀՀ տարբեր մարզերից հուլիսի 18-ին այցելեցին Արմավիրի մարզի Ալաշկերտ, Բամբակաշատ եւ Էջմիածին համայնքների փորձացուցադրական տեղամասեր եւ ծանոթացան կարկտապաշտպան ցանցերի եւ ոռոգման արդյունավետ համակարգերի կիրառման հնարավորություններին եւ շահագործման առանձնահատկություններին։
Հիմնված ցուցադրական տարածքները ներկայացնում են ոչ միայն առաջարկվող տեխնոլոգիաների բարձր արդյունավետությունը, այլեւ հիմնավորում` բարձրարժեք պտղատու ծառատեսակների եւ խաղողի այգիներում դրանց կիրառման տնտեսական շահավետությունը: Գյուղատնտեսության կայուն զարգացմանը նպաստող այս համակարգերը դեռեւս նորություն են Հայաստանի Հանրապետությունում եւ կիրառվում են սահմանափակ տարածքներում, սակայն ունենալով բարձր արդյունավետություն եւ երկարաժամկետ շահագործման հնարավորություն, ինչպես նաեւ պետական համապատասխան աջակցության շնորհիվ կարող են լայնորեն կիրառվել բարձրարժեք մշակաբույսերի արտադրական տարածքներում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։