12:00 , 18 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Երկրպագուների ՖԱՖ («First Armenian front») շարժումն այսօր աջակցելու է Երևանի «Ալաշկերտին» ԲԱՏԷ-ի հետ խաղում:
Շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում գրված է. ՖԱՖ-ը Ալաշկերտ-ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից: Հայկական ֆուտբոլը ապրում է հնարավոր ծանր շրջաններից մեկը: 1 հաջող խաղը մեր ակումբների կողմից եվրոպական ասպարեզում կարող է աշխուժություն և ոգևորություն մտցնել հայ երկրպագուների շրջանում, իսկ հաղթահարված 2-րդ փուլի քաղցրությունը Չեմպիոնների լիգայում հայ երկրպագուն դեռևս չի տեսել : ՖԱՖ-ը «Ալաշկերտ»-ԲԱՏԷ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից` հայկական ակումբին 3-րդ փուլում տեսնելու բերկրանքին հավատալով: ՖԱՖ-ի հետ աջակցել ցանկացողները կարող են միանալ մեզ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից 18:00-ից: Միասին մարզադաշտ կշարժվենք 19:00-ին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալաշկերտին» զորակցությունն էր հայտնել «Red Eagles» ֆան-շարժումը: