11:00 , 18 հուլիս, 2017
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Մեր վարորդների համար անհարմարություններ են ստեղծվում: Հայաստանի համապատասխան մարմինները պետք է բանակցեն, որ այդ խնդիրները հաղթահարվեն: Չե՞ն կարող բանակցել, նրանց կարծիքը հաշվի չե՞ն առնում՝ պետք է արձանագրել. մեր այսինչ չինովնիկը դիմել է իրենց այնինչ չինովնիկին և ստացել հետևյալ պատասխանը... Բայց պետք չէ գլխին մոխիր լցնել և ձեռքերը ծնկներին խփել: ԵԱՏՄ-ն մեզ օգուտ տալի՞ս է: Կարծում եմ, որ չի տալիս: Համենայնդեպս, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ միության հայտարարագրված նպատակները (օրինակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը և միասնական աշխատաշուկան) կյանքի չկոչվեն: Ինտեգրացիան, համագործակցությունը, հետևաբար, չեն բխում Ռուսաստանի շահերից: Բայց, եթե դա այդպես է, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կհրաժարվի այդ նախագծից: Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵԱՏՄ- ական վարչակազմ պահել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: