«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան


20:10 , 17 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
«Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի հանդուրժում եւ չի հանդուրժի զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որեւէ փորձ»,- այս մասին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված երեք ոստիկանի հիշատակի միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

Հարցին՝ ճի՞շտ էին անում իրավապահները, երբ գրոհ չէին կազմակերպում, երբ գունդը գրավված էր, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դատելով արդյունքներից ավելի քան դրական արդյունք է եղել:

Armtimes.com-ի թղթակցի հարցին՝ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ապստամբությո՞ւն եք համարում, թե՞ ահաբեկչություն, Դավիթ Շահնազարյանն այսպես պատասխանեց. «Ոչ, դա ահաբեկչություն է: Ես բազմիցս դա ասել եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։