18:06 , 17 հուլիս, 2017Մինսկում Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ, որին մասնակցել է Խաչատուրովը:
«Որևիցե տեղ որևէ պատրվակով սեփական ռազմական հնարավորությունների ուժեղացմանը և տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ուժերի հավասարակշռության խախտմանն ուղղված ցանկացած միակողմանի գործողություն անխուսափելիորեն առաջացնելու է համապատասխան հակազդեցություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գնահատելով Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը: