Այս խաղալիքի համար միլիոնավոր մարդիկ են խենթանում վերջերս. ահա, թե ինչ եղավ երեխային, ով այն ձեռքը վերցրեց


19:45 , 17 հուլիս, 2017

Պատմություն, որը սկսվեց այն պահից, երբ ընտանիքի հայր Ջոն Հարիսը որոշեց իր որդուն նվեր անել: Տղան նրանից խնդրեց ներկայումս բավական տարածված խաղալիք, հայրը չմերժեց:
Նա նույնիսկ չէր կասկածում, որ շուտով շատ էր զղջալու իր նվերի համար:

Այսօր խաղալիքից տուժած որդու լուսանկարները համացանցում հրապարակելով՝ Ջոնը փորձում է միլիոնավոր ծնողների զգուշացնել հնարավոր վտանգի մասին:
Անհանգստացած հայրը հույս ունի, որ այդ խոսքերի շնորհիվ մարդիկ չեն կրկնի իր սխալը:

Երեխային լրջորեն վնասել էր ֆիջեթ սփիները: Ի սկզբանե այն նախատեսված էր ուշադրության պակաս, հիպերակտիվություն, աուտիզմ կամ բարձր տագնապայնություն ունեցող երեխաների համար:

Իսկ այսօր սփիները դարձավ տարվա թերևս ամենանորաձև խաղալիքը, որը գրավում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին: