Թուրքիան «սև ցուցակում» ՌԴ 4 հազար քաղաքացու է ընդգրկել


15:50 , 17 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանություններն արգելել են ՌԴ 4128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը ներգրավված լինելու կասկածանքով. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳ նախարարության զեկույցին:

Նշվում է, որ նույն պատճառով 2011-ից ի վեր ՌԴ 804 քաղաքացի արտաքսվել է երկրից:

Ընդհանուր առմամբ, «սև ցուցակում» ընդգրկված է 146 երկրից 53 հազար 781 օտարերկրացի: Ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում Սաուդյան Արաբիան (7523 մարդ), Թունիսը (4605) և ՌԴ-ն (4128):