15:20 , 17 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Բանանց-2»-ն իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով «Ալաշկերտ-2»-ի հետ:
Թիմը Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել, հայտնում է «Բանանցի» մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` սա «Ալաշկերտ-2»-ի երկրորդ ստուգողական խաղն էր` նոր մրցաշրջանին նախապատրաստվելու շրջանում:
Առաջին խաղում` նորանշանակ գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ, «Ալաշկերտ-2»-ը 0:3 հաշվով պարտություն էր կրել «Արցախից»: