Ստեղծագործական գաղջություն


21:31 , 3 ապրիլ, 2013

Մեր երկրում գործում են ստեղծագործական միություններ:
Նրանք, ովքեր կպնդեն եւ կապացուցեն, որ այդ միությունները անկախ են եւ չեն ծառայում իշխանությանը, ես ներողություն կխնդրեմ...
2010 -ին 7 ստեղծագործական միություններից 5-ը իմ դեմ հայց ներկայացրեց դատարան: Ի թիվս այլ պահանջների, նրանք դատարանից պահանջում էին վերականգնել իրենց «բիզնես վարկը» /^^^/, ինչը ես արատավորել էի: 
Ես` «իշխանամետ» լրագրողս:
Պահանջում էին 30 միլիոն փոխհատուցում: Դատարանը հայցը բավարարեց մասնակի:
Ասեմ, որ այդ ստեղծագործական միությունները 21 տարի երբեւէ հանդես չեն եկել իշխանության դեմ: Հակազգային եւ հակահասարակական բազմաթիվ որոշումներ է ընդունել իշխանությունը, սակայն այդ միությունները ծպտուն չեն հանել:
Ես լրագրությունը համարում եմ ստեղծագործական աշխատանք: Եվ ահա, այդ նույն «ստեղծագործական» միությունները դատի տվեցին ինձ` լրագրողիս:
Այսօր ես Պետրոս Ղազարյանի հյուրն եմ, բայց այդ մասին չեմ ասելու:
Խնայում եմ «ստեղծագործական» մտա*ռականությանը...