Ավագանու ընտրության քարոզարշավը չսկսած` Տարոն Մարգարյանը ընկել է բակից բակ, ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են այն


21:51 , 3 ապրիլ, 2013

Ամեն ընտրության հետ ականատես եմ լինում այս պատկերին. պաշտոնապես սահմանվում է ընտրական գործողությունների ժամանակացույց, ու հետո գնում է նույն այդ ժամանակացույցի խախտում հենց պաշտոնյա թեկնածուների կողմից: Այլապես ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ դեռևս պաշտոնապես չի սկսվել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, բայց քաղաքապետն ընկել է բակից բակ, և ԶԼՄ-ներն էլ՝ հատկապես հեռուստատեսությունը լուսաբանում են այն: Եթե սա քարոզարշավ չէ, ապա ի՞նչ է... Եթե դուք եք ինչ-որ բան սահմանել, որպեսզի հետո խախտեք այն, ավելի լավ չէ՞ր լինի, որ սահմանվեր այնպիսի բան, որ խախտելու խնդիր չառաջանար, հը՞...