Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է իրարանցում առաջացնել տրանսֆերային շուկայում


11:10 , 17 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է տրանսֆերային ակտիվ քաղաքականություն վարել:

«Sky Sports»-ը հայտնում է, որ առաջիկա 2 օրերի ընթացքում անգլիական ակումբը կկատարի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի ձեռքբերումը:

Պարբերականների հաղորդմամբ՝ տրանսֆերը կարժենա 55 միլիոն եվրո. ավելի վաղ իտալական ակումբը մերժել էր 45 միլիոն եվրոյի առաջարկը:

Բացի այս տրանսֆերից, «Յունայթեդը» մտադիր է նաև ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրիեին: 24-ամյա իվուարցու համար «Կարմիր սատանաները» պատրաստ են 25 միլիոն եվրո վճարել,- հայտնում է «L’Equipe»-ը: