Ռիգայում զբոսանավ է այրվել


09:50 , 17 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

Ռիգայում զբոսանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում 7 երեխա:

Վեստի.ռու կայքը գրում է, որ զբոսանավը հեռացել է ափից մոտ 200 մետր և բախվելով բարձրավոլտ էլեկտրալարերին՝ հրդեհվել: Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր: Տուժածները հոսպիտալացվել են լուրջ այրվածքներով, հնարավոր է, որ նրանք նաև հոսանքահարվել են: