Ադրբեջանական SOCAR-ի գործարանում 1500 աշխատակից է թունավորվել


18:00 , 15 հուլիս, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Ադրբեջանական SOCAR  ընկերության նավթարդյունահանող STAR գործարանում զանգվածային թունավորում է տեղի ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Գործարանի եւ կապալառու Gemond, Tekfen, İlk İnşaat ընկերությունների ավելի քան 1500 աշխատող է թունավորվել՝ ճաշելով գործարանի ճաշարանում։ Տուժածները պնդում են, որ թունավորման պատճառն անորակ միսն է եղել և բողոքում են, որ գործարանի ղեկավարությունը ոչ մի քայլ չի անում: Որոշել են բոյկոտել գործարանի ճաշերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։