Ոստիկանը կպաշտպանի՞ մեր երեխաներին


19:06 , 3 ապրիլ, 2013

Ավետիք Իսահակյանի արձանի դիմացի գետնանցումի փակ լինելու պատճառով առաջացած անելանելի վիճակի մասին ևԵրիտասարդական մետրոյի հենց ներսում բուծիկների վերաբերյալ:

Խնդիրները ոնց որ թե քաղաքապետարանը փորձում է լուծել, ինչն ուրախալի է, իհարկե:

Մետրոյի ներսի խնդրի մասին

Երեկ արդեն մետրոյի ներսից հանվել են 60 մետր երկարությամբ` փաստորեն ապօրինի բուծիկները: Իհարկե զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է 60 մետր շինությունը լինել ապօրինի, այն էլ պետական մետրոյի ներսում, որտեղ ամենուրեք դրված են նկարահանող սարքեր, մուտքի մոտ միշտ ոստիկաններ են հերթապահում, իսկ աշխատակիցները անգամ լուսանկարել չեն թողնում:

 

Իմ կարծիքով ապամոնտաժման պատճառը, մեծ բողոքի ալիքն էր, որ բարձրացվեց:
Հակառակ դեպքում էլ է վատ, քանի որ այդ դեպքում դա նշանակում է, որ քաղաքապետարանը չի տիրապետում իրավիճակին և նրա կառույցները` ի դեմս մետրոյի ղեկավարների, ապօրինություն են անում: 

Պուշկինի, Ազարյանի դպրոցների և Մշակույթի պալատի անցումների մասին`

Իսահակյանի գետնանցումի շինարարությունը, ըստ նախագծի, պետք է տևի մինչև 25.09.2014:
Մեկուկես տարի երեխաները վտանգի տակ են:

Ճիշտ է, այսօր արդեն երկու տեղում գետնին հետիոտնային գծանշումներ են արվել, սակայն միևնույնն է, տեղամասը անվտանգ չէ և միշտ ծանրաբեռնված է


 Առաջարկում եմ հետևյալ լուծումները`

1. Կառուցել երկու վերգետնյա անցումներ` Պուշկինի դպրոցի և Մշակույթի պալատի դիմաց:
2. Մինչև վերգետնյա անցումների կառուցումը սահմանել կրթօջախների աշխատանքային ժամերին ոստիկանական հերթապահություն: Ի վերջո ոստիկանները բացի օլիգարխների բուծիկ ու Օպերայի արձան պաշտպանելուց կարող են մեր երեխաներին էլ պաշտպանել:

 

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց

 

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց

 

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց

 

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց

 

Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը այսօր, բայց առանց հետիոտնային լուսացույցի

 

Հետիոտնային անցումը կանաչ լույսի ժամանակ: Այստեղ Ձեր երեխան կարո՞ղ է փողոց անցնել:
Ծնողները ստիպված պետք է արդեն ուղեկցեն երեխաներին:

 

Հետիոտնային նոր գծանշումները