Հայազգի միլիարդատեր Դանիլա Խաչատուրովն ամուսնանում է դերասանուհի Սաբինա Ահմեդովայի հետ


14:30 , 15 հուլիս, 2017

Armlur.am-ը գրում է.

Հայազգի միլիարդատեր, «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլա Խաչատուրովն ամուսնանում է 36-ամյա Սաբինա Ահմեդովայի հետ։ Սաբինան ծնվել է ադրբեջանա-հայկական ընտանիքում: Հանդիսատեսը նրան հիշում է «Երկրաշարժ» ֆիլմից:

Այս ֆիլմում նա մարմնավորել է Գայանեին։ Նշենք, որ միլիարդատիրոջ և դերասանուհու ծանոթության մանրամասները հայտնի չեն: