Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ կրտսեր մենամարտն` այսօր


11:40 , 15 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում:

Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ:

Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, սկիզբը ժամը 01.20-ի հատվածում):