16:12 , 14 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
Հայտնի են դարձել Անապայում հուլիսի 8-ին հայ տղամարդու և նրա հնգամյա դստեր խեղդվելու հանգամանքները, գրում է bloknot-krasnodar.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անապայում՝ Վիտյազևո գյուղի շրջանում, հուլիսի 8-ին փրկարարները ջրից դուրս են բերել հայ տղամարդու և նրա հնգամյա դստեր մարմինները: Հաղորդվել էր, որ տղամարդը երեք երեխաների հետ կատամարանով դուրս է եկել ծով: Դեպքը տեղի է ունեցել ափից 150-200 մետր հեռավորության վրա:
Զոհերի հարազատները վրդովված են ԶԼՄ-ներում տարածված դեպքի պաշտոնական վարկածից:
«Ամեն ինչ սուտ է, չեն եղել հոգեբաններ, և նրանց ոչ մեկ չի փրկել»,-լրատվամիջոցին ասել է մահացած տղամարդու բարեկամը՝ Թերեզան:
Նա հայտնել է, որ տղամարդը մահացել է սրտի կանգից՝ փորձելով գտնել ու փրկել ջուրն ընկած աղջկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ