Նավթի համաշխարհային գները նվազել են


15:10 , 14 հուլիս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գները նվազում են:

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,17%-ով՝  կազմելով  46,00 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,10%-ով՝ հասնելով բարելի համար 48,37 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: