12:30 , 14 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին ձեռք բերելու մասին:
Հուլիսի 20-ին իսպանացին կներկայացվի որպես «սերուցքայինների» ֆուտբոլիստ: Հաջորդ օրը 20-ամյա ֆուտբոլիստը կմիանա թիմին, որը շրջագայության է մեկնել ԱՄՆ:
«Marca»-ի համաձայն` գործարքի արժեքը կկազմի 15 միլիոն եվրո, իսկ Սեբալյոսի հետ պայմանագիրը նախատեսված կլինի 6 տարով: