Արդյոք կրծկալով քնելը վնասակա՞ր է. պարզաբանում են բժիշկները


00:15 , 14 հուլիս, 2017

Ոմանք պնդում են, որ կրծկալով քնելը վնասակար է, քանի որ այն սեղմում է կուրծքը և խոչընդոտում բնականոն լիմֆոհոսքին՝ մեծացնելով կրծքի քաղցկեղի ռիսկը: Մյուսներն ասում են, որ ողջ օրը կրծկալ կրելն օգնում է խուսափել կրծքի կախվելուց: Ո՞ւմ հավատալ:

k8]

Բժշկական տեսանկյունից երկու պնդումներն էլ սխալ են: 

Եթե կրծկալը ճիշտ չափսի է, ապա այն չի կարող սեղմել լիֆոհանգույցներն ու ինչ-որ վնաս պատճառել: 

Ճիշտ չէ նաև այն պնդումը, որ 24/7 կրծկալ կրելը կօգնի խուսափել կրծքի կախվելուց: Կախվելու համար կա մի քանի պատճառ՝

  • ժառանգականություն;

  • հղիություն;

  • երեխային կերակրելը;

  • ծերացում:

Եթե անգամ կրծկալն օգնում է խուսափել կրծքի կախվելուց, ապա միայն այն պարագայում, երբ կուրծքը 3-րդ համարի է կամ էլ ավելի մեծ: Սակայն այս պարագայում էլ կրծկալի մոդելը պետք է ճիշտ ընտրված լինի: Այն պետք է լինի հաստ ուսակապերով և շրջագծով, առանց push-up-ի և առանց ոսկորիկների (без косточек):

Այնպես որ, չկա ոչ մի հստակ ապացույց, որ կրծկալով քնելը վնասակար է, ուստի դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչպես է ձեզ ավելի հարմարավետ: