17:50 , 13 հուլիս, 2017Panorama.am-ը գրում է.
Գնահատման և թեստավորման կենտրոնը 2017-2018 ուսումնական տարվա բուհերի անցողիկ միավորները, ըստ կարգի, պետք է հրապարակի հուլիսի 15-ին, բայց հնարավոր է, որ վաղը երեկոյան արդեն հրապարակվեն: Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Նրա խոսքով, որոշ բաժիններում, ընդհանուր առմամբ, անցողիկ շեմն իջել է:
«Վճարովի համակարգում գրեթե բոլոր բաժիններում անցողիկ շեմն իջած կլինի, անվճար համակարգում էական տարբերություններ, կարծում եմ, չեն լինի, բայց կլինի մասնագիտություններով պայմանավորված, այսինքն՝ նայած թե այս տարի որ մասնագիտությունն էր ավելի պահանջված»,- նշեց Ա. Իսպիրյանը:
ԳԹԿ տնօրենի խոսքով, վճարովի համակարգում անցողիկ շեմն իջել է՝ պայմանավորված դիմորդների քանակով (նվազել է այս տարի), նաև որոշ առարկաների արդյունքների ցածր լինելու հանգամանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ