16:00 , 13 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ապագան շարունակում է հարցականի տալ մնալ:
Սերբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ իրեն կանչում է Ժոզե Մոուրինուն:
Հիմա ֆուտբոլիստն առանձին է աշխատում ընդհանուր թիմից: «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները վստահ են, որ Մատիչը մոտ է տեղափոխությանը, հայտնում է «The Telegraph»-ը:
Լոնդոնցիները կցանկանային թիմում պահել կիսապաշտպանին, բայց նոր պայմանագրի շուրջ անհաջող բանակցություններից հետո, որոնք կես տարի տևեցին, որոշել են վաճառել նրան:
Մատիչի տրանսֆերից «Չելսին» մտադիր է 40 մլն եվրո վաստակել:
Մատիչի` ՄՅՈւ տեղափոխությունը դժվարացել է մանկունիացիների կողմից մեծ գումարների դիմաց Ռոմելու Լուկակուին գնելու պատճառով: Սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: