21:15 , 13 հուլիս, 2017Tert.am-ը գրում է.
Կարիբյան ծովում գտնվող Սեն Մաարտեն կղզու լողափերից մեկում զբոսաշրջիկը մահացել է չափից ցածր թռչող ինքնաթիռի պատճառով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինը նորզելանդացի էր: Հայտնի է, որ նա հարյուրավոր այլ զբոսաշրջիկների հետ բարձրացել էր առափնյա ժայռերի վրա, որպեսզի տեսնի աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկից՝ Juliana International Airport-ից ինքնաթիռի վերելքը:
Նշվում է, որ այդ օդանավակայանն այնքան մոտ է «Մահո բիչ» հանրային լողափին, որ ինքնաթիռները գրեթե թռչում են հանգստացողների գլխի վրայով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնաթիռի արագությունը գետնից պոկել է 57–ամյա կնոջը, ինչի հետևանքով նա գլխով հարվածել է առափնյա ժայռերին՝ ստանալով մահացու վնասվածքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ