Իժ՝ Դիտակ գյուղում


14:50 , 13 հուլիս, 2017

Հուլիսի 13-ին, ժամը 12:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: