Վարդան Սեդրակյանի փաստաբանը հերքում է, որ էպոսագետը ընդունել է իր մեղքը


16:14 , 3 ապրիլ, 2013

Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ՝ խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ եւ այն չի ընդունել: