Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից


11:10 , 13 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ՝  Գաբրիել Գյոզալյանն ազատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հարցը գործադիրի այսօրվա նիստում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը: Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: