23:34 , 12 հուլիս, 2017Բավականաչափ քնելը շատ կարևոր է առողջ կենսագործունեության համար: Խախտված ռեժիմով քնելը կարող է հանգեցնել տարատեսակ հիվանդությունների: Հնարավորինս լավ հանգստանալու համար մասնագետները փաստում են, որ հարկավոր է մերկ քնել:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում մասնագետների պարզաբանումները, թե ինչու է հարկավոր մերկ քնել:

Երբ մենք քնում ենք, մարմնի ջերմաստիճանն ընկնում է, և եթե այդ ժամանակ մենք կրում ենք տաք գիշերային զգեստներ, ապա քնելու ընթացքում մենք չենք հանգստանում, ինչպես հարկն է, լինում է անհարմարության զգացողություն: Մերկ քնելու պարագայում մարմնի ջերմաստիճանը կարգավորվում է, և դուք, ինչպես հարկն է, հանգստանում եք:

Մելատոնինի հաստատուն մակարդակն ապահովում է հանգիստ և առողջ քուն: Դա քնի հորմոնն է, որը բնական կերպով կարգավորվում է, երբ մենք մերկ ենք քնում:

Մերկ քնելն հարաբերություններն ավելի ամուր է դարձնում: Մեկդ մյուսին ավելի մոտ եք լինում, առաջանում է երջանկության զգացողություն, ինչը դրական կերպով է անդրադառնում ձեր քնի և առողջության վրա:

Քնած վիճակում չափից ավել ջերմությունը նպաստում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտադրությանը: Կորտիզոլը հանգեցնում է անընդհատ ուտելու ցանկության, քաշի ավելացման, բացի այդ՝ առաջանում է անընդհատ նյարդային վիճակը: Մերկ քնելը կարգավորում է կորտիզոլի մակարդակը:

Մերկ քնելով՝ ողջ մարմնում արյան շրջանառությունը կարգավորվում է, ինչն էլ հանգեցնում է ինքնազգացողության բարելավման:

Մենք շարունակ հագուստ ենք կրում, այն մեր մարմնին կպած է լինում, ինչն էլ դժվարացնում է մաշկի շնչելու գործընթացը: Մերկ քնելն օգնում է մաշկին շնչել, ինչն էլ նվազեցնում է տարատեսակ մաշկային հիվանդությունների ռիսկը:

Սա հատկապես օգտակար է տղամարդկանց համար, նրանց խորհուրդ է տրվում է մերկ քնել:

Սթրեսը մեզ հյուծում է ներսից, վատ է անդրադառնում ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա: Մերկ քնելը ոչ միայն նվազեցնում է սթրեսի մակարդակը, այլև բարելավում է հոգեվիճակը: