Նավթի համաշխարհային գներն աճում են


15:40 , 12 հուլիս, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են։

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,62%-ով՝  կազմելով  45,77 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 1,45%-ով՝ հասնելով բարելի համար 48,21 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: