ԲՀԿ-ի`Սերժ Սարգսյանի ինագուրացիային չգալուց խիյարը թարս չի աճելու


14:23 , 3 ապրիլ, 2013

Շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել:
էներգետիկ տեսանկյունից: Իսկ էներգետիկան ե՛ւ քաղաքականություն է, ե՛ւ մնացած ամեն ինչ:
Ցածր է էներգետիկան թե՛ իշխանությունների մոտ, թե՛ Րաֆֆու, թե՛ ԲՀԿ-ի:  

ԲՀԿ-ն սպասված պոկումը չկարեցավ ապահովել: Կրկին սխալ հաշվեց:
Ինչպես միշտ: 
Վերցնենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի ինագուրացիային մասնակցելու հարցը:
Մի խելոք, լավ` գոնե կիսախելոք մարդ չկա? էս խեղճ Ծառուկյանի կողքին, որն էսքան փող է քամուն տալիս, հանուն իր լոբբինգի, հանուն ԲՀԿ-ի:
Որ ասի` թագավոր ախպեր մեր, որ անման ու անգին ես, ինչ կարիք կա` այս իրավիճակում, երբ դու չես մասնակցել նախագահական ընտրություններին, այդով կորցնելով հսկա քաղաքական փաթեթ` թե ժողովրդի, թե ընդդիմության, թե իշխանության, թե ներկուսակցական մասով, հիմա էլի դրել ես <զադնի>, կնկելով անցած դարում հնչեցրած մտքերդ` այս մասին, վերջին դասին:
Դասը պրծել է, թանկագին, միթե? ձեզ չեն ասել:
Ասել է` <քառասուն> օր է, <բագաժը> վերցերել, եկել եք Դուբայից,լավ թող լինի չորս օր, զանգում ենք, ձեր խոսնակը, թե ինագուրացիայի մասնակցության մասին` վերջին դասին, իբր` դեռ չգիտեք` մասնակցելու եք, թե ոչ:
Բա մեկը չասի?, պարոն Ծառուկյան 
ա/.Ռաբիզ է էդ մոտեցումը. այդ մտքրը չէր կարելի նույնիսկ մեկ անգամ հնչեցնել, զի Ֆրոյդ պապիկը լիքը բաներ ունի ասած` ենթգիտակցական այդ կարգի կուտակումների, սուբլիմացիայի մասին, թե ինչու է մարդն անվերջ առաջնորդվում նույն եզրույթով` դաս, դաս, դաս: Վերջին դաս: 
Կարող է? դպրոցում լավ չի սովորել. հաստատ կարող էր անցնել ծերուկ Ֆրոյդի մտքով, որը էներգետիկ կապ կտեսներ անելիլիքը չիմալու եւ քաղաքական անհարկի տեխնոլոգիայի միջեւ: 
բ/.Ժամակակաից քաղաքական տեխնոլոգիաները աշխատում են, եթե իսկապես <նոու-հաուներ> են իրենց մեջ պարունակում, պարոն Ծառուկյան:
Դուք արդեն հարյուր հազար, տաս հազար անգամ`այդ մտքերը հայտնելով, գործընթացին ինտրիգայնություն հաղորդելով եք փորձեկ հարցեըր լուծել, որոնք վերջնարդյունքում մեկ անդրադարձում են ունեցել. լեռը երկնեց, մուկ ծնեց /ուրիշ բան նկատի չունեմ, ուղիղ իմաստով եմ մեջբերել/:
Ձեր <մոզգովոյ ցենտր>, ԲՀԿ ուղեղային կոնտրոնը փոխարեն ձեզ պահի քաղաքական գործընթացի կենտրոնում, ուղիղ, շիտակ, հրում է ձեզ դեպ ինտրիգների, կիսավիճակների դաշտ` անլրաջացնելով ողջ իրավիճակը:
Երբ ինգտրիգը ուժեղացնում են, իմիտացիայի բոլոր լարերը ձգում, արհեսականությունը շենշողացնում, հետո, ասենք, դուք գնում եք Բրյուսել ու ... այյպիսի մի այց ունենում ու այնպիսի հաղորդագրություն տարածում, որի վրա ուղղակի չգիտես` լաս, խնդաս, թե հռհռաս, զի միայն թշնամի կարող էր ձեզ այդպիսի վատություն անել: 
Նույնը` օրերս հնչած շանտաժը, թե` բա գիտեք` մանդատները չենք վերցնելու այս ընտրություններում, եթե դրանք կեղծվեն. 
Փշրվեց դափնին, ընկած կոլոմնան: Տիեզերքն էլ դառնաղի հեկեկաց:
Պարոն Ծառուկյան, Հայաստանում, մասնավորապես ձեր ֆավորիտ Քոչարյանի ժամականերից սկսած ինչ կարգի ընտրությւոններ են տեղի ունեցել... եւ ձեր մասնակցությամբ: Չեք ասի?: Այս ինչ հանկարծահաս ու սուբլիմացված պայծառատեսություն պատեց ձեր <մոզգերին>:
Ինչ է ասում Ֆրոյդ պապիկը այս առնչությամբ. մեկնեմ?, թե <ի տակ յանսո>:
Նույն շարքում է նաեւ ինագուրացիայի մասնակցության մեջ ինտրիգայնություն մտցնելը:
Կարծում են, որ չգաք` խիյարը թարս է աճելու?:
Հը`ը: Ճիշտ չեն ասում:
Որ գաք էլ` թարս չի աճելու:
Զի դուք ամեն ինչից ու էնքան եք բացակայել, չե որ գաք էլ. չգաք էլ, էլ հետաքրքիր չէ:
Նույնիսկ ` լրագրողներիս համար: 
Որ էնքա~ն խորհրդարանի միջացքներում սպասեցինք ձեզ:
Ու դուք այդպե~ս էլ չներկայացաք վերջին դասին: