Իրանի Մեջլիսի օրակարգում ընդգրկված է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» օրինագիծը


14:06 , 12 հուլիս, 2017
Իրանի Մեջլիսի օրակարգում ընդգրկված է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» օրինագծի քննարկման հարցը: 
Համաձայնագրի փորձագիտական եզրակացության մեջ մեծ նշանակություն է տրվում Իրանն ու Հայաստանը միմյանց կապող անցակետին: Հատկապես հիմնավորվում է այն հանգամանքը, որ Մեղրի-Նորդուզ անցակետն Իրանի համար կարևոր է ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառությունն ապահովելու, այլև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով: 
Նախորդ տարի Իրանը Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի միջոցով 107 միլիոն 350 հազար դոլարի ոչ նավթային ապրանք է արտահանել՝ ներմուծելով 443 հազար 512 դոլարի ապրանք: 
Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2016թ. դեկտեմբերի 21-ին՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Երևան կատարած այցի ընթացքում: