12:20 , 12 հուլիս, 2017Armsport.am-ը գրում է.
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն այսօր մեկնել է Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի հետ:
Հայ երիտասարդների մրցակիցներն են լինելու նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի հավաքականները: